09 10 2020

Ոստիկանությունում հարցրին` ով է Իլյուշը. Անժելա Էլիբեկովա

Ոստիկանությունում հարցրին` ով է Իլյուշը. Անժելա Էլիբեկովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան հրավիրվել էր Ոստիկանություն ֆեյսբուքյան իր գրառումների վերաբերյալ զրուցելու։ Այս մասին գրել է արդբեջանագետը։

«Նոր դուրս եկա Արաբկիրի ոստիկանությունից։ Կանչել էին զրուցելու ֆեյսբուքի ստատուսներիս մասին, ընթացքում պարզվեց, որ ոչ մի խնդրահարույց ստատուս չկա։ Զուտ իմ ու իմ ընկեր եւ փաստաբան Ruben Melikyanի կյանքից մեկ ժամ կորեց պատերազմի թեժ ժամանակահատվածում։ Հարցրեցին նաեւ, թե ով ա Իլյուշը։ Մենք էլ մի քանի իսկապես վտանգավոր գրառում ցույց տվեցինք եւ խնդրեցինք զբաղվել։ Իսկ հիմա վերադառնանք մեր բուն աշխատանքին»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ